ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
Ճանապարհների և մայրուղիների կառուցում
Մեր մասնագիտացումը ճանապարհաշինության մեջ ունի 17 տարվա պատմություն։ Նախագծերի ցանկում կտեսնեք պետական և միջպետական նշանակության կարևորագույն

օբյեկտներ: Կառուցում ենք հարմարավետ, երկարակյաց ճանապարհներ՝ օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ, առանձնակի ուշադրություն դարձնելով ռեսուրսների ու շրջակա միջավայրի պահպանմանը:

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արդյունահանում և արտադրում ենք շինարարական հումք մեր 3 ստացիոնար տեղամասերում։ Հումքի արտադրության մեջ օգտագործում ենք նորագույն տեխնիկա, որն ապահովում է բարձր արտադրողականություն և ճշգրտություն։

Արտադրական խոշոր ծավալները և արտադրամասերի օպտիմալ տեղաբաշխումը թույլ են տալիս սահուն կերպով կազմակերպել սեփական շինարարական աշխատանքները, ինչպես նաև հանդիսանալ շուկայում որակյալ արտադրանքի խոշոր մատակարար:
