Հաճելի և անվտանգ երթևեկությունը մեր գերնպատակն է։ Այս բարդ և պատասխանատու ոլորտում հաջողության հասնելու համար կարևոր են ոչ միայն տեխնիկական նորագույն լուծումները, այլև թիմի նվիրվածությունը մեր ընդհանուր նպատակին՝ մեծ ներդրում ունենալ առավել բարեկարգ ենթակառուցվածքներ ստեղծելու գործում։

image
image
image
image
image
image
image
image
image
image
Drag

ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Կիրառում ենք նորարար տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս կատարել մեծածավալ հողային աշխատանքները կարճ ժամկետներում և միջազգային փորձով պայմանավորված որակի բարձր չափանիշներին համապատասխան: Հողային աշխատանքների արդյունավետությունը պայմանավորված է նաև դրանց անցկացման ժամային գրաֆիկով. լուսային աշտարակները մեզ թույլ են տալիս աշխատել

նաև գիշերային ժամերին՝ 24/7 ռեժիմով: Մենք անընդհատ համալրում ենք ավտոպարկը ժամանակակից տեխնիկայով և հզորացնում ենք դրանք նորարարական համակարգերով: Հողային աշխատանքի ճշգրտությունը բարձրացնում ենք GNSS ավտոմատ կառավարման համակարգերի օգնությամբ՝ համագործակցելով շուկայի լավագույն բրենդերի հետ, որոնցից է Leica Geosystems AG-ն:

24/7

շուրջօրյա աշխատանք

Ճշգրտություն

GNSS համակարգեր

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մեր երկար ճանապարհը սկսվել է ասֆալտապատման փոքր նախագծից։ Այժմ ունենք ոլորտում մեծ փորձ և իրականացրել ենք այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Շիրակի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վերականգնումը, «Հյուսիս-հարավ» նախագծի առանձին հատվածների ասֆալտապատման աշխատանքները, Հայաստանի և Վրաստանի՝ Բագրատաշեն սահմանային անցակետի հիմնանորոգման աշխատանքները և տասնյակ այլ նախագծեր։ Տարիներ շարունակ ներդրումներ կատարելով նորարար տեխնոլոգիաների մեջ՝

կարողանում ենք ապահովել շինաշխատանքների ամբողջ շղթան՝ խիճ-ավազի արտադրությունից մինչև պատրաստի ճանապարհի կահավորումը: Ասֆալտապատման մեծածավալ աշխատնաքները արդյունավետ և արագ կազմակերպելու համար Հայաստանի 3 տարբեր հատվածներում տեղադրել ենք ասֆալտ-բետոնի գործարաններ, որտեղ սեփական հումքից ստանում ենք պահանջված որակի ասֆալտ: Այսպիսով նաև հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին՝ կրճատելով տեղափոխման հեռավորությունը և նվազեցնելով արտանետումները:

Նորարարություն

24/7 տեքստ

Որակ

24/7

ՀՈՐԱՏՈՒՄ ԵՎ ՊԱՅԹԵՑՈՒՄ

Հորատում և պայթեցում իրականացնում ենք ինչպես սեփական նախագծերում, այնպես էլ պատվիրատուների համար՝ իրենց նախընտրած ձևաչափով։ Կատարում ենք հետևյալ աշխատանքները՝ հանքարդյունաբերական պայթեցում, ժայռային պայթեցում, պայթեցման համար անհրաժեշտ հորատում։ Նախքան պայթեցումը մեր լիցենզավորված մասնագետներն

իրականացնում են տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրություն։ Ներկայացրած գեո-տեխնիկական հաշվետվությունների հիման վրա մենք իրականացնում ենք հորատման և պայթեցման աշխատանքները։ Օգտագործելով հուսալի տեխնոլոգիներ և պահպանելով անվտանգության բոլոր նորմերը՝ ստանում ենք ցանկալի արդյունքը բարձր ճշգրտությամբ։

Անվտանգություն

Միջազգային նորմեր

Տեխնոլոգիաներ

Բարձր ճշգրտություն

ԲԵՏՈՆԵ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ

Ասֆալտապատման աշխատանքները սովորաբար ուղեկցվում են բետոնե արհեստական կառույցների պատրաստմամբ և տեղադրմամբ: Դրանք կարող են լինել ջրատարներ, բետոնե արգելապատնեշներ և վաքեր, որոնք կառուցում ենք բարձրորակ հումքից:

Օգտագործումից առաջ բոլոր նյութերն անցնում են ստուգում մեր մասնագիտացված լաբորատորիայում: Համագործակցում ենք շինտեխնիկա արտադրող խոշորագույն ընկերությունների հետ և պարբերաբար թարմացնում մեր սարքավորումները՝ քայլելով նորարարությանը զուգահեռ։

Ամրություն

Որակյալ խառնուրդ

Երկարակեցություն

Երաշխավորված որակ

ՋԱՐԴՈՒՄ ԵՎ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄ

Առաջադեմ և նորարար տեխնիկա ձեռք բերելու մշտական ձգտումը մեզ ընձեռել է լայն հնարավորություններ, և այժմ մենք ապահովում ենք բարձրորակ խճի և ավազի ոչ միայն մեր ներքին պահանջարկը, այլև

մեր հաճախորդներինը: Ներկայումս օգտագործվում ենք և ստացիոնար, և շարժական ջարդիչներ՝ առաջարկելով ջարդման և տեսակավորման ծառայություններ ցանկացած վայրում Հայաստանում և արտերկրում և ապահովելով բարձր ճշգրտություն ու խոշոր արտադրական ծավալներ:

Լայն ընտրություն

Ցանկացած ֆրակցիա

Արտադրողականություն

Խոշոր ծավալներ

ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ

Ճանապարհների շինարարության վերջին փուլը՝ կահավորումը, իրականացնում են մեր մասնագիտացված թիմերը։ Աշխատանքն իրականացվում

է մեծ արագությամբ և բարձր ճշգրտությամբ։ Բարձրակարգ աշխատանքի շնորհիվ ապահովում ենք անվտանգ երթևեկություն։

Անվտանգություն

Ապահով երթևեկություն

Հարմարավետություն

Միջազգային նորմեր