Մեր 3 ստացիոնար տեղամասերում, արդյունահանում ենք շինարարական բարձրակարգ նյութեր։ Հումքը մշակելով ժամանակակից արտադրամասերում՝ իրականացնում ենք մատակարարումը ՀՀ ողջ տարածքում և պահպանում մեր առաջատար դիրքը շինարարական հումքի շուկայում։ Մեծ ներդրումներ կատարելով վերջին սերնդի տեխնոլոգիաների մեջ՝ ապահովում ենք հումքի արտադրության խոշոր մասշտաբները և միջազգային չափանիշներին համապատասխան որակը։

image
image
image
image
image
image
image
image
image
image
image
image
Drag

ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՎԱԶ ԲԱԶԱԼՏԻՑ

Սեփական հանքերում արդյունահանվող բազալտից արտադրում ենք տարբեր տրամաչափերի ավազ: Քարի ջարդման, մանրացման և տեսակավորման եվրոպական ժամանակակից կայանները թույլ են տալիս ավազի արտադրության ծավալները հասցնել այնպիսի մասշտաբների, որ ապահովենք ոչ միայն մշտապես աճող սեփական նախագծերը, այլև մատակարարենք

բարձրակագ շինարարական հումք Հայաստանի ողջ տարածքում: Արտադրված ավազի լվացման և տեսակավորման նորագույն կայանը, որն առաջինն է իր տեսակի մեջ Հայաստանում, թույլ է տալիս ստանալ տարբեր խոշորության մոդուլների ավազ: Լվացված արտադրված ավազը լավագույն հիմքն է ցանկածած դասի բետոնի համար:

Ստանդարտավորված

Ցանկացած ֆրակցիա

Արտադրողականություն

Խոշոր մասշտաբներ

Ասֆալտ

AAB Construction-ը հանդիսանում է Հայաստանում ասֆալտի արտադրության առաջատար։ Համագործակցում ենք շվեյցարական AMMANN Group-ի հետ՝ օգտագործելով նորագույն էներգախնայող տեխնիկա և տաք խառնման մեթոդով ստանում ենք տարբեր տիպերի

ասֆալտ։ Արտադրական ծավալները հասնում են ժամում 650 տոննայի։ Մեր 3 արտադրամասերից մատակարարում ենք ասֆալտբետոնե խառնուրդն ինչպես սեփական նախագծերի, այնպես էլ ՀՀ ողջ տարածքում մեր գործընկերների համար։

Բաղադրիչներ

Որակյալ խառնուրդ

Մեծ մասշտաբներ

Ցանկացած ծավալ

Բետոն

Բարձր կարգի բետոնի արտադրման հարցում կարևոր դեր է խաղում նյութերի որակը։ Սեփական արտադրության ավազից և խճից ստանում ենք պահանջված դասի բետոն՝ համապատասխան բոլոր ստանդարտներին։ Գործընթացը հնարավորինս ավտոմատացված է, ինչը նվազեցնում է մարդկային գործոնի հետ կապված հնարավոր

ռիսկերը։ Մենք անընդհատ թարմացնում ենք տեխնիկայի մեր բազան և ներկա պահին օգտագործում ենք բետոն պատրաստող վերջին սերնդի կայաններ, որոնք ունեն լայն հնարավորություններ և աշխատում են ճշգրիտ մեխանիզմներով։ Տեղադրումից առաջ և հետո բետոնն անցնում է լաբորատոր ստուգում։

Դիմացկունություն

Երկարակեցություն

Որակ

Բարձրակարգ հումք

ԽԻՃ

Տարիների ընթացքում խոշոր ներդրումներ ենք կատարել ջարդող և տեսակավորող տեխնոլոգիաների մեջ՝ ձեռք բերելով ոլորտում մեծ փորձառություն։ Արտադրում

ենք ցանկացած տրամաչափի, բարձր խտության և ամրության խիճ։ Արտադրողականությունը հասցրել ենք մեծ մասշտաբների՝ բավարարելով ցանկացած ծավալի պատվեր։

Ամրություն

Բարձր խտություն

Խոշոր ծավալներ

Արտադրողականություն