AAB Construction-ում շարժվում ենք տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ։ Ստեղծում ենք որակ և հոգ տանում թե՛ մեր աշխատակիցների, թե՛ շրջակա միջավայրի մասին։
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Միշտ հետևում ենք նորարարական լուծումներին և համաշխարհային լավագույն պրակտիկային՝ պահպանելով ոլորտում առաջատար դիրքը։ Ճիշտ ներդրումների արդյունքում այժմ բազայում ունենք գերհզոր տեխնիկա
և ավելի քան 250 մեքենա լավագույն արտադրողներից, որոնց շարքում են Volvo, Leica, Caterpillar, Bomag, Wirtgen, Liebherr, Metso, Sandvik, HAMM, Ammann, JCB։
250+ մեքենա
Որակյալ տեխնիկա
Վստահելի արտադրողներ
Ժամանակակից լուծումներ
ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Որակի վերահսկումն իրականացվում է նախագծման փուլից մինչև շահագործման հանձնումը։ Աշխատակիցները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ծանոթ են ներքին և միջազգային կանոնակարգերին, աշխատում են բարձր չափանիշներին համապատասխան։ AAB Construction-ի
լաբորատորիան հագեցած է շինարարական փորձարկումների համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով։ Այստեղ նմուշները անցնում են որակի մանրակրկիտ ստուգում և հանձնվում են օգտագործման միայն սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում։
Նորարար մոտեցումներ
Միջազգային չափանիշներ
Ժամանակակից լաբորատորիա
Վերապատրաստված անձնակազմ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ներգրավված լինելով բազմաթիվ միջազգային նախագծերում՝ մենք հետևում ենք OHSAS 18001, ISO 14001 բնապահպանական և անվտանգության միջազգային չափանիշներին։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք գործող բնապահպանական և անվտանգության կառավարման համակարգի արդյունավետությունը։ Այդպիսով ապահովում ենք սեփական գործունեության մշտական բարելավում՝ ուղղված առկա ռիսկերի կառավարմանը և աղտոտումների կանխարգելմանը: Տիրապետում ենք շինարարական հումքի վերամշակման և վերաօգտագործման տեխնոլոգիաներին: Ընկերությունը հաճախ համալրում է իր
պարկը էներգախնայող տեխնիկայով և սարքավորումներով, որոնք բարձր արդյունավետության շնորհիվ բազմակի կրճատում են էներգիայի սպառումը։ Իսկ Հայաստանի տարբեր մասերում բաշխված արտադրամասերն ու շարժական կայաններն ապահովում են շինանյութի կարճ, արագ փոխադրում՝ խնայելով տեղափողման համար ծախսվող մեծաքանակ ռեսուրսները։ Աշխատանքները կազմակերպելիս կարևորում ենք մարդկանց անվտանգությունը և առողջությունը՝ իրազեկելով թիմին և ապահովելով բոլոր ռեսուրսներն ու պայմանները անվտանգ աշխատանքի համար։