Նորություններ

Ասֆալտապատված և երթևեկելի են Սյունիքի մարզի 3 ճանապարհահատվածները

14.06.2023

Սյունիքի մարզի ռազմավարական նշանակության ավտոճանապարհները մեր պետության առաջնահերթություններից են: 

AAB Construction ընկերությունը վերջին ամիսների ընթացքում հիմնանորոգել է Սյունիքի 3 ճանապարհահատված՝ գումարային ավելի քան 20 կմ երկարությամբ: 

Ընկերությանը վստահված հատվածները տեղակայված են Լծեն֊Տաթև, Լծեն֊Շամբ և Կոռնիձոր֊ԱՀ սահման ճանպարհներին:

Շինարարական աշխատանքներն այժմ ամփոփիչ փուլում են, իսկ ճանապարհներն արդեն իսկ շահագործվում են: 

Մոտակա շաբաթներին AAB Construction-ն ամբողջովին կավարտի 3 ծրագրերը՝ հանրությանը հանձնելով կահավորված և գծանշված ճանապարհներ: