Ընթացիկ ծրագրեր

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգում

Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգում

2018 թ․ հոկտեմբերի 20-ին մենք ստացանք Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ48+140- կմ62+300 շինարարական աշխատանքները սկսելու թույլտվությունը: Ավելի վաղ այս հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՏԾԻԿ-ի կողմից հայտարարված և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող բաց մրցույթում հաղթող է ճանաչվել AAB Construction ընկերությունը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է.

 

Աշխատանքները ըստ ծրագրի նախատեսված են ավարտին հասցնել 900 օրվա ընթացքում: Երթևեկության բնականոն ընթացքը առավելագույնս ապահով, անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են մաս առ մաս։ Ձեռնարկվել են անվտանգությունն ապահովող բոլոր միջոցառումները՝ ի դեմս նախազգուշացնող նշանների, լուսային ազդակների և գիշերային համապատասխան լուսավորության։