Ընթացիկ ծրագրեր

Մ-8 Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի կմ22+400-կմ33+500 հատվածի հիմնանորոգում Մ-4 Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ118+300 - կմ129+100 վերանորոգման աշխատանքներ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգում Գյումրու Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների և Շառլ Ազնավուրի հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ

Գյումրու Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների և Շառլ Ազնավուրի հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ

2018 թ․-ի օգոստոսի 5-ին մեկնարկել են Գյումրու Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների և Շառլ Ազնավուրի հրապարակի հիմնանորոգման աշխատանքները, որը իրականցվելու է AAB Construction-ի կողմից: Ծրագիրը ֆինանսավորում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը:

Ըստ ծրագրի, մենք կառուցելու ենք վերոնշյալ փողոցների բոլորովին նոր ջրահեռացման համակարգեր, տասնյակ տարիներ առաջ տեղադրված և արդեն կիսով չափ անսարք վիճակում գտնվող լուսավորությունը փոխարինվելու է նոր՝ ժամանակակից փողոցային լուսավորմամբ, կառուցվելու են նոր մայթեր և եզրաքարեր, իջատեղեր և թեքահարթակներ։ Ծրագրի շրջանակում հիմնովին վերակառուցվելու են Վազգեն Սարգսյան և Հերցեն փողոցների երկու կամուրջները։ Այս պահին կիսաքանդ վիճակում գտնվող կամուրջների տակ տարիների ընթացքում կուտակվել են հարակից բնակելի տների կոյուղաջրերը։ Կատարվում են նաև մաքրման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է նաև առկա գազատար խողովակների տեղափոխումը վերգետնյա մակերեսից ստորգետնյա, որն էլ ավելի հաճելի տեսք կհաղորդի վերակառուցվող փողոցներին։

Հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջին նորություններին ծանոթանալու համար: