Ավարտված ծրագրեր

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածի վերանորոգում Մ-8 Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհի կմ22+400-կմ33+500 հատվածի հիմնանորոգում Մ-4 Սևան-Երևան-Իջևան միջպետական ճանապարհի կմ64+175- կմ67+150 ճանապարհահատվածի վերանորոգում Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար կմ00+000- կմ11+410 ճանապարհահատվածի հիմնանորոգում Մ-4 Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ118+300 - կմ129+100 վերանորոգման աշխատանքներ Վրաստանում Մառնելուլի-Թեթրիծղարո-Ծալկա (Ալեկսեևկա-Մենկալիսա) եկրորդական ճանապարհի կմ42-կմ47 հահատվածի վերակառուցում Դեպի Տաթեվ Վանական Համալիր Տանող Ճանապարհի Վերակառուցում Հյուսիս-Հարավ Ճանապարհ Ամուլսարի Ոսկու ծրագրի շրջանակներում կոնվեյերի ճանապարհի կառուցում Գյումրու Վազգեն Սարգսյան, Գերցեն փողոցների և Շառլ Ազնավուրի հրապարակի հիմնանորոգման աշխատանքներ Մ-4 Սևան-Երևան մայրուղու կմ 41-կմ 57 ճանապարհահատվածի վերանորոգում Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան գյուղական ճանապարհի վերականգնման աշխատանքներ Բորժոմի-Բակուրիանի-Ախլքալաք երկրորդական ճանապարհի (S 20) կմ 69-կմ74 հատվածի վերականգման աշխատանքներ /Կոթելիա-Արագվա/

Ամուլսարի Ոսկու ծրագրի շրջանակներում կոնվեյերի ճանապարհի կառուցում

Ամուլսար ծրագրի շրջանակներում, AAB Construction-ը, հանդիսացել է Լիդիան Արմենիա ընկերության կապալառու: Ծրագրի կատարման ընթացքում մենք իրականացրել ենք հետյալ աշխատանքները՝

 

  • Մոտ 800.000 մ3 ծավալով հողային աշխատանք, որից մոտ 250.000 մ3 եղել է ժայռային գրունտի հանույթ, իսկ 450.000 մ3 ՝ լիցք:
  • Հարթ ճանապարհահատված ստանալու նպատակով բարձրադիր հատվածներում կատարվել են քանդման աշխատանքներ, որոնք հաճախ ուղղորդվել են պայթեցման աշխատանքներով և ստացված զանգվածից լիցք է կատարվել՝ նախագծով սահմանված հատվածում առկա 3 ձորերի մեջ՝ համապատասխանաբար 35 մ, 15 մ և 20 մ խորությամբ՝ ճանապարհը պահանջվող զրոյական նիշին հասցնելու համար:
  • Յուրաքանչյուր 90 սմ լիցք կատարելուց հետո, այդ լիցքը խտացվել է, այսինքն տվյալ զանգվածը խոնավեցվել է և վիբրացիոն գլդոնով սեղմվել է:
  • Մեր որակի վերահսկման թիմը պարբերաբար կատարել է նմուշառումներ, ինչից հետո լաբորատորիայում որոշվել է արդյոք խտության աստիճանը համապատասխանում է չափանիշներին թե ոչ, և նոր միայն կատարվել է հաջորդ 90 սմ լիցքը և այդպես շարունակ:
  • Հողային աշխատանքների իրականացման ողջ ընթացքում, բացի բուն աշխատանքներն իրականցնող տեխնիկաներից, աշխատել են նաև տասնյակ ջրցան մեքենաներ, որոնք աշխատանքների ընթացքում առաջացող փոշին հասցրել են նվազագույն մակարդակի։
Բարձր գնահատելով շրջակա միջավայրի պահպանությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կարևորելով անվտանգ և ապահով շինարարական աշխատանքների ընթացքը՝ մեր անձնակազմը անցել է հատուկ վերապատրաստումներ Լիդիան Արմենիա ընկերության կողմից՝ ծանոթանալով ընկերության առաքելությանը, իրականացված երկրաբանական և բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքներին և շինարարության ընթացքում կիրառվող անվտանգության նորմերին և վարվեցողության կանոններին՝ նախքան բուն աշխատանքների մեկնարկը։ Հանքարդյունաբերության ոլորտի լավագույն մասնագետների հետ փորձի փոխանակումից և վերապատրաստումներից հետո միայն մեր ընկերությունն սկսել է իրականացնել բուսահողի մաքրման աշխատանքներ պայմանագրով նախատեսված վայրերում։ Նշենք, որ աշխատանքների ամբողջ ընթացքը վերահսկվել է Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի կողմից, և բոլոր այն բուսատեսակները, որոնք համարվում են եզակի իրենց տեսակով, տեղափոխվել են հատուկ ջերմոցային տարածքներ։ 

 

Աշխատանքները տևել են ընդամենը 8 ամիս, ինչի արդյունքում կառուցվել է 5400 մ երկարությամբ կոնվեյերի ճանապարհային հարթակ: Աշխատանքները կատարելու համար օգտագործվել է մոտ 50 անուն տեխնիկա, որոնցից բուլդոզերները և գրեյդերները ունեն ներկառուցված GPS համակարգեր, ինչը թույլ է տալիս անթերի իրականացնել վերջնական հարթեցման 15-20 սմ շերտը, այն հասցնելով նախագծային նիշի: Դա նշանակում է, որ նախագծով սահմանված հողային շերտի բարձրությունը ապահովվել է շնորհիվ ավտոմատացված համակարգի, առանց մարդկային գործոնի ազդեցության, ինչն էլ հանդիսացել է կատարյալ արդյունքի գրավական: Աշխատանքների արդյունավետությունը և արագությունը ապահովելու համար մեր թիմը և շինարարական տեխնիկան աշխատել են 24/7 հերթափոխային սկզբունքով՝ անկախ եղանակային պայմաններից, ցանկալի և որակյալ արդյունք ապահովելու համար։ Միաժամանակ ապահովվել է աշխատանքային ռեսուրսների փոխարինելիություն, ինչը թույլ է տվել ապահովել բոլոր աշխատակիցների՝ օրենքով նախատեսված հանգստյան օրերն ու ժամերը:

 

Աշխատանքային գործընթացում ներգրավված է եղել շուրջ 72 աշխատակից, որոնցից 30% տեղական համայքներից, ինչը և որոշ չափով ապահովել է համայնքի զբաղվածությունը: Բացի այդ հարակից համայնքների մատակարարներից՝ Ջերմուկ, Սարավան, Գնդեվազ, Գորայք, Վայք, Եղեգնաձոր, կատարվել է 246.805.763 դրամի գնում ՝ խթանելով ՓՄՁ զարգացումը տվյալ համայքներում: