Մեր մասին

Առաքելություն և Տեսլական Պատմություն

Պատմություն

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանի կողմից։ Աշխատանքները սկսվել են խրամուղիների փոքրածավալ ասֆալտապատման աշխատանքներից՝ օգտագործելով երկու վարձակալած տեխնիկա՝ ինքնաթափ և գլդոն։ 2007թ․-ին ընկերությունն իրականացրեց իր առաջին պետական մասշտաբի ասֆալտապատման աշխատանքները։ Անկախ աշխատանքների փոքր ծավալից, ստացված հաջողությունը ոգևորեց երիտասարդ թիմին ներգրավվել ավելի մեծ նախագծերում՝ թիրախավորելով դեռևս տեղական շուկան։ 2008թ․-ին ընկերությունն իրականացրեց առաջին մեծածավալ աշխատանքը՝ 12կմ երկարությամբ գյուղական ճանապարհի շինարարություն։ Նախագծի իրականացման համար ընկերությունը ներմուծեց նոր սարքավորումներ և տեխնիկա։ Այս ծրագիրը հիմք հանդիսացավ ծավալները ընդլայնելու և գործունեության ոլորտները զարգացնելու համար՝ ներառելով հողային աշխատանքներ, բետոնե արհեստական կառույցների արտադրություն և տեղադրում, խճի արտադրություն, բնակելի շենքերի շինարարություն, դրենաժային աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ և կամուրջների շինարարություն։ Այսպիսով, ճանապարհաշինության ոլորտից ընկերությունը ընդլայնվեց մինչև ենթակառուցվածքային շինարարության ամբողջական ոլորտ։ 2009թ․-ին 33կմ երկարությամբ ճանապարհի շինարարության 4 պայմանագիր ստորագրվեց, որոնցից 2-ը ֆինանսավորվում էին ԱԶԲ-ի կողմից։ Հաջողությամբ իրականացնելով ծրագիրը և ունենալով պատվիրատուի ամբողջական երաշխավորումը՝ մենք ընդլայնվեցինք դեպի Վրաստան՝ 2010թ․ հիմնելով մեր մասնաճյուղը Թբիլիսիում։ Զուգահեռաբար, 2006թ․-ին, սկսվեց առաջին 7 հարկանի բնակելի շենքի շինարարությունը։ Մինչ օրս մենք արդեն իրականացրել ենք 30-ից ավելի լայնածավալ նախագծեր մեր գործունեության բոլոր ոլորտներում և՛ Հյաստանում, և՛ արտասահմանում։ 

2013թ․-ին մենք միացանք Հայաստանի ամենախոշոր ծրագրերից մեկին՝ Մեղրիի - Երևան - Բավրա ճանապարհի շինարարությանը, որը հայտնի է որպես “Հյուսիս - Հարավ” ճանապարհային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մենք պետք է իրականացնենք 15կմ երկարությամբ ճանապարհահատվածի հողային աշխատանքներ և մասնակի ասֆալտապատում։ Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և արդեն իսկ 5կմ հատվածը պատրաստ է։

2017թ․-ին մեր ընկերությունը պայմանագիր ստորագրեց “Լիդիան Արմենիա” ընկերության հետ։ Ըստ պայմանագրի մենք կառուցել ենք ամենախոշոր ոսկու հանքի կոնվեյերի ճանապարհը՝ իրականացնելով շուրջ 800 000 մ3 հողային աշխատանքներ՝ ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում։

Այսպիսով՝ 12 տարվա ընթացքում մենք դարձել ենք Հայաստանի առաջատար և ամենակայուն շինարարական ընկերությունը։ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում մենք զբաղեցնում ենք առաջին պատվավոր հորիզոնականը շինարարակն ընկերությունների շրջանում։ 2018թ․-ի առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 1 միլիարդ ՀՀ դրամ հարկ։

Մենք արդեն իրականացրել ենք ավելի քան 30 մեծաածվալ նախագծեր և՛ տեղական, և՛ միջազգային պատվիրատուների հետ համատեղ, և հպարտորեն կարող ենք փաստել, որ ունենք նշանակալի ներդրում Հայաստանում շինարարական ոլորտի զարգացման գործում։