Մեր Հաջողության Բանալին

Մեր Թիմը Սարքավորումներ և տեխնոլոգիաներ Որակի վերահսկում Շրջակա միջավայր և անվտանգություն

Սարքավորումներ և տեխնոլոգիաներ

Իր ամբողջ պատմության ընթացքում ընկերությունը չի դադարել ներդրումներ կատարել նորարական տեխնոլոգիաների ձեռք բերման համար։ Այժմ մենք ունենք ամենաառաջատար տեխնիկական բազան տեղական շուկայում։ Այնումանեայնիվ, հաջողության հիմնաքարը սարքավորումների և տեխնիկայի ցանկը չէ։ ՄԵր արդյունավետ և բարձրորակ աշխատանքի գրավականը յուրաքանչյուր սարքավորման համար կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներն են։ Ներկայումս մեր տեխնիկական բազան ներառում է ավելի քան 100 անուն տեխնիկա համաշխարհային հայտնի արտադրողներից, ինչպիսիք են Volvo, Caterpillar, Bomag, Wirtgen, Liebherr, Metso, Scania, Peri, Ammann և այլն։ Ընկերության հիմնական սկզբունքներից է ձեռք բերել միայն նոր տեխնիկա անմիջապես արտադրողից, ինչը թույլ կտա ներդնել անհրաժեշտ հավելյալ գործառույթներ տեխնիկայի վրա՝ ավելի արդյունավետ ու որակյալ աշխատանք ապահովելու համար։ Յուրաքանչյուր տեխնիկա ընտրվում է շատ երկար, որպեսզի առավելագույնս ընդգրկվի աշխատանքային շղթայում։ Բոլոր տեխնիկաներն օժտված են անվտանգության համակարգերով, օդորակիչներով և հարմարավետությունն ապահովող այլ գործառույթներով, որոնք աշխատանքի ընթացքը դարձնում են առավել հաճելի և անվտանգ։ Մի շարք այլ առավելություններից զատ, նոր տեխնիկայի ձեռքբերումը երաշխավորում է արտադրողի կողմից տրամադրվող բարձրակարգ սպասարկումն ու ընկերության անձնակազմի վերապատրաստումը։ Մեր տեխնիկայի և տեխնոլոգիաների շնորհիվ ցանկացած բարդության աշխատանք և սեղմ ժամկետներ այլևս խնդիր չեն։