Մեդիա

Մենք արդեն սկսել ենք Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ 118+300- կմ129+100 հատվածի վերանորոգման աշխատանքները Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են Սկսվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900+ կմ 118+300 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները Մենք սկսել ենք Սևան-Երևան մայրուղու վերանորոգման աշխատանքները Մենք արդեն 12 տարեկան ենք: Ծնունդդ շներհավո'ր AAB Construction: Կարմրաշեն-Զովասար․ նոր նախագծի մեկնարկ Արդեն անցե՞լ եք Աշտարակի նորակառույց կամրջով

Սկսվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900+ կմ 118+300 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարարության հայտարարած Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900+ կմ 118+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթում հաղթող է ճանաչվել AAB Construction ընկերությունը: Նախագծի իրականացման մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9֊ին: Աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել 50 օրվա ընթացքում: Ճանապարհի ասֆալտապատման համար օգտվելու ենք Վանաձորի մոտակայքում գտնվող ընկերության բազայում տեղակայված բացառիկ AMMAN QB180 գերժամանակակից ասֆալտ գործարանի արտադրանքից, որը ունի 180 տոննա ժամում արտադրողականություն: Այս գերհզոր և Հայաստանի ողջ տարածքում նմանը չունեցող ասֆալտ գործարանի շնորհիվ աշխատանքները կազմակերպվելու են աննախադեպ արագ և որակով՝ ինչն էլ հանդիսանալու է ճանապարհի երկարակեցության երաշխիքը: Երթևեկության բնականոն ընթացքը առավելագույնս ապահով, անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են մաս առ մաս։ Ձեռնարկվել են անվտանգությունն ապահովող բոլոր միջոցառումները՝ ի դեմս նախազգուշացնող նշանների, լուսային ազդակների և գիշերային համապատասխան լուսավորության։ Հետևե՛ք մեր բլոգին և ֆեյսբուքյան էջին և ծանոթացե՛ք աշխատանքների ընթացքին և մի շարք այլ հետաքրքիր փաստերի։ Մենք կառուցում ենք Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը։