Մենք սկսել ենք Սևան-Երևան մայրուղու վերանորոգման աշխատանքները
04 | 06 | 2018

Մենք սկսել ենք Սևան-Երևան մայրուղու վերանորոգման աշխատանքները

ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարարության հայտարարած  Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+200+ կմ 57+ 069 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթում հաղթող է ճանաչվել AAB Construction ընկերությունը՝ պարտավորվելով իրականացնել աշխատանքները 574մլն ՀՀ դրամով՝ նախահաշվային 857մլն ՀՀ դրամի փոխարեն և տնտեսելով 283մլն ՀՀ դրամ։

Աշխատանքների տևողությունն ըստ ծրագրի սահմանաված է 90 օր։ Սակայն մեր կողմից կիրառվող նորագույն տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների և աշխատանքներում ներգրավված բարձրակարգ մասնագետների շնորհիվ, մենք պատրաստվում ենք իրականացնել աշխատանքները մոտ 40 օրվա ընթացքում։

Երթևեկության բնականոն ընթացքը առավելագույնս ապահով, անվտանգ և արդյունավետ կազմակերպելու համար հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են մաս առ մաս։ Հունիսի 2-ից արդեն փակվել է դեպի Երևան տանող 57-53կմ հատվածը և երթևեկությունը տեղափոխվել է հանադիպակաց գոտի։ Ձեռնարկվել են անվտանգությունն ապահովող բոլոր միջոցառումները՝ ի դեմս նախազգուշացնող նշանների, լուսային ազդակների և գիշերային համապատասխան լուսավորության։

Հետևե՛ք մեր բլոգին և ֆեյսբուքյան էջին և ծանոթացե՛ք աշխատանքների ընթացքին և մի շարք այլ հետաքրքիր փաստերի։ Մենք կառուցում ենք Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը։

Վերջին նորություններ

Վանաձոր֊Ալավերդի֊Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են
22 | 10 | 2018

Վանաձոր֊Ալավերդի֊Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկել են

Կարդալ ավելին
Սկսվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900+ կմ 118+300 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
09 | 10 | 2018

Սկսվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900+ կմ 118+300 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Կարդալ ավելին
Մենք արդեն 12 տարեկան ենք: Ծնունդդ շներհավո'ր AAB Construction:
19 | 03 | 2018

Մենք արդեն 12 տարեկան ենք: Ծնունդդ շներհավո'ր AAB Construction:

Կարդալ ավելին
Կարմրաշեն-Զովասար․ նոր նախագծի մեկնարկ
31 | 01 | 2018

Կարմրաշեն-Զովասար․ նոր նախագծի մեկնարկ

Շուտով կմեկնարկենք Կարմրաշեն - Զովասար 12կմ ճանապարհի շինարարական աշխատանքները

Կարդալ ավելին