Միանալ մեր թիմին

Ինչու աշխատել մեզ հետ Աշխատատեղեր

Ինչու աշխատել մեզ հետ

Ընկերության հիմնադրման օրվանից մենք ձևավորել և զարգացրել ենք մեր կորպորատիվ մշակույթն ու արժեքները։ Այդ ժամանակից ի վեր մենք միավորել ենք ոլորտի լավագույն մասնագետներին։ Մեր անձնակազմի ամուր և միասնական մնալու գրավականը փոխադարձ նվիրվածությունն է` մեր կորպորատիվ արժեքներից, թերևս, ամենակարևոր մեկը։ Թիմի անդամներից շատերը միացել են մեզ հենց 2006թ․-ին և մեզ հետ անցել են բոլոր դժվարություններն ու տոնել բոլոր հաղթանակները։

Այժմ մենք ունենք ավելի քան 250 աշխատակից։ Մենք զարգանում և ընդլայնվում ենք շատ արագ, ուստի փնտրում ենք թիմի նոր անդամներ, ովքեր ցանկանում են աշխատել Հայաստանի առաջատար շինարարական կազմակերպությունում , զարգացնել իրենց փորձն ու գիտելիքները և դառնալ մեր երիտասարդ թիմի կարևոր մի մասը։ Գտե՛ք Ձեզ հարմար հաստիքը մեր թափուր աշխատատեղերի բաժնում և դիմե՛ք հենց հիմա։