Մեր մասին

Առաքելություն և Տեսլական Պատմություն

Պատմություն

Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին հիմնադիր-տնօրեն Արմեն Բադալյանի կողմից։ Աշխատանքները սկսվել են խրամուղիների փոքրածավալ ասֆալտապատման աշխատանքներից՝ օգտագործելով երկու վարձակալած տեխնիկա՝ ինքնաթափ և գլդոն։ 2007թ․-ին ընկերությունն իրականացրեց իր առաջին պետական մասշտաբի ասֆալտապատման աշխատանքները։ Անկախ աշխատանքների փոքր ծավալից, ստացված հաջողությունը ոգևորեց երիտասարդ թիմին ներգրավվել ավելի մեծ նախագծերում՝ թիրախավորելով դեռևս տեղական շուկան։ 2008թ․-ին ընկերությունն իրականացրեց առաջին մեծածավալ աշխատանքը՝ 12կմ երկարությամբ գյուղական ճանապարհի շինարարություն։ Նախագծի իրականացման համար ընկերությունը ներմուծեց նոր սարքավորումներ և տեխնիկա։ Այս ծրագիրը հիմք հանդիսացավ ծավալները ընդլայնելու և գործունեության ոլորտները զարգացնելու համար՝ ներառելով հողային աշխատանքներ, բետոնե արհեստական կառույցների արտադրություն և տեղադրում, խճի արտադրություն, բնակելի շենքերի շինարարություն, դրենաժային աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ և կամուրջների շինարարություն։ Այսպիսով, ճանապարհաշինության ոլորտից ընկերությունը ընդլայնվեց մինչև ենթակառուցվածքային շինարարության ամբողջական ոլորտ։ 2009թ․-ին 33կմ երկարությամբ ճանապարհի շինարարության 4 պայմանագիր ստորագրվեց, որոնցից 2-ը ֆինանսավորվում էին ԱԶԲ-ի կողմից։ Հաջողությամբ իրականացնելով ծրագիրը և ունենալով պատվիրատուի ամբողջական երաշխավորումը՝ մենք ընդլայնվեցինք դեպի Վրաստան՝ 2010թ․ հիմնելով մեր մասնաճյուղը Թբիլիսիում։ Զուգահեռաբար, 2006թ․-ին, սկսվեց առաջին 7 հարկանի բնակելի շենքի շինարարությունը։ Մինչ օրս մենք արդեն իրականացրել ենք 30-ից ավելի լայնածավալ նախագծեր մեր գործունեության բոլոր ոլորտներում և՛ Հյաստանում, և՛ արտասահմանում։