Մեր Հաջողության Բանալին

Մեր Թիմը Սարքավորումներ և տեխնոլոգիաներ Որակի հսկողություն Շրջակա միջավայր և անվտանգություն,

Սարքավորումներ և տեխնոլոգիաներ

Իր ամբողջ պատմության ընթացքում ընկերությունը չի դադարել ներդրումներ կատարել նորարական տեխնոլոգիաների բարելավման համար։ Այժմ մենք ունենք ամենաառաջատար տեխնիկական բազան տեղական շուկայում։ Այնումանեայնիվ, հաջողության հիմնաքարը սարքավորումների և տեխնիկայի ցանկը չէ։ ՄԵր արդյունավետ և բարձրորակ աշխատանքի գրավականը յուրաքանչյուր սարքավորման համար կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներն են։ Ներկայումս մեր տեխնիկական բազան ներառում է ավելի քան 100 անուն տեխնիկա համաշխարհային հայտնի արտադրողներից, ինչպիսիք են Volvo, Caterpillar,WIrtgen, Liebherr, Metso, Scania, Peri, Ammann և այլն։ Ընկերության հիմնական սկզբունքներից է ձեռք բերել միայն նոր տեխնիկա անմիջապես արտադրողից` հնարավորություն ունենալով յուրաքանչյուր անուն տեխնիկային ավելացնել անհրաժեշտ հավելյալ գործառույթներ և ավելացնել աշխատանքի արդյունավետությունն ու որակը։ Յուրաքանչյուր տեխնիկա ընտրվում է շատ երկար, որպեսզի առավելագույնս ընդգրկվի աշխատանքային շղթայում։ Բոլոր տեխնիկաներն օժտված են անվտանգության համակարգերով, օդորակիչներով և հարմարավետությունն ապահովող այլ գործառույթներով, որոնք աշխատելը դարձնում են հաճելի և անվտանգ։ Մի շարք այլ առավելություններից զատ, նոր տեխնիկայի ձեռքբերումը երաշխավորում է արտադրողի կողմից տրամադրվող բարձրակարգ սպասարկումն ու ընկերության անձնակազմի վերապատրաստումը։ Մեր տեխնիկայի և տեխնոլոգիաների շնորհիվ ցանկացած բարդության աշխատանք և սեղմ ժամկետներ այլևս խնդիր չեն։