Մեր Հաջողության Բանալին

Մեր Թիմը Սարքավորումներ և տեխնոլոգիաներ Որակի հսկողություն Շրջակա միջավայր և անվտանգություն,

Որակի հսկողություն

Ժամանակակից շինարարության ոլորտում առկա ուժեղ մրցակցությունը ձևավորել է բարձր պահանջներ որակի և աշխատանքների իրականացմցան համար, որը ստիպում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել որակի վերահսկողությանը ցանկացած աշխատանք իրականացնելիս։Բոլոր նախագծերում աշխատաքները վերահսկում է որակի վերահսկման մասնագետը։ Համաշխարհային չափանիշներով սահմանված որակի պահանջները բավարարելուց զատ, մենք սահմանել ենք մեր որակի պահանջների ներքին կանոնակարգը, որը հանդիսանում է յուրաքանչյուր նախագծի հիմնաքարը։ Կանոնակարգի դրույթները ներառված են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային նկարագրում և պարտականություններում։ Տեղամասում իրականացվող ցանկացած գործընթաց անցնում է համապատասխան փորձարկում ընկերության լաբորատորիաներում, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով։ Մենք հպարտ ենք, որ մեզ ճանաչում են որպես հուսալի և երկարաժամկետ գործընկեր, որը մատուցում է որակյալ ծառայություններ՝ ամեն տարի զարգանալով և ընդլայնելով գործունեության ոլորտները։ Սա հանդիսացել է ընկերության հիմնական արժեքներից մեկը ավելի քան 10 տարվա ընթացքում։