Մեր Հաջողության Բանալին

Մեր Թիմը Սարքավորումներ և տեխնոլոգիաներ Որակի վերահսկում Շրջակա միջավայր և անվտանգություն

Շրջակա միջավայր և անվտանգություն

Ժամանակակից շինարարության հիմնական միտումն է զարգացնել և ավելի բարեկեցիկ դարձնել կենսապայմանները՝ առաջ ընթանալով դեպի ավելի ապահովն ու հարմարավետը։ Ուստի մեր բոլոր աշխատանքների իրականացման հիմքում ընկած է առաջին հերթին անվտանգությունը, թե՛ ընկերության աշխատակիցների, թե՛ շրջակա միջավայրի համար։ Մեր անվտանգության ինժեներների թիմը, անցնելով պարբերական վերապատրաստումներ, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ բացառելու ցանկացած տեսակի միջադեպ շինարարության ընթացքում։ Բացի այդ, մենք ապահովել ենք նաև անհրաժեշտ բոլոր տեխնիկական լուծումները, ստեղծելով առավելագույն անվտանգ պայմաններ մեր աշխատակիցների համար, շինարարության ցանկացած փուլում։ Անվտանգության վերապտրաստումներն անցկացվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ։ Ամբողջ անձնակազմի մասնակցությունը պատադիր նախապայման է։ Սա հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը և նվազագույնին հասցնել պատահարների հավանակությունը։ Անվտանգության միջոցառումների հետ զուգահեռ ընկերությունը կրում է նաև բնապահպանական մեծ պատասխանատվություն՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը գործունեության ընթացքում։ Ներգրավված լինելով բազում միջազգային նախագծերում ՝ մենք որդեգրել ենք բոլոր բնապահպանական միջազգային չափանիշները։ Շինարարական թափոնների քանակը նվազեցնելու համար, մենք այն վերամշակում ենք և կիրառում նեք որպես շինանյութ։ Ունենալով ասֆալտի, բետոնի և խճի արտադրության շարժական սարքավորումներ՝ մենք կարողանում ենք կազմակերպել արտադրությունը անմիջապես տեղամասում՝ խուսափելով երկար տարածությունների տեղափոխությունից և դրա հետևանքը հանդիսացող աղտոտումներից։ Գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը չի ստացել որևէ հասարակական կամ պետական բողոք բնապահպանական նորմերի խախտման վերաբերյալ։ Սա, թերևս, մեր լավագույն գնահատականն է։ Ընկերության կատարած ներդրումների մեծ մասը միտված են եղել էներգախնայողությանն ու բնապահպանությանը։ 2013թ․-ից ի վեր ընկերությունը ստացել է մի քանի գրանտ ՎԶԵԲ-ի կողմից, էներգախնայող տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որոնք մի քանի անգամ կրճատել են էներգիայի սպառումը աշխատանքային գործընթացում։ Մենք հպարտ ենք գտնվել մի քանի քայլ առաջ շուկայական մրցակցությունից՝ մեր ունեցած անվտանգության և բնապահպանական կայացվածության շնորհիվ։