Գործունեություն

Հողային աշխատանքներ Ասֆալտապատման աշխատանքներ Հորատում և պայթեցում Խճի արտադրություն Բետոնե արհեստական կառույցներ

Ասֆալտապատման աշխատանքներ

Դեռևս 2006թ․-ին ընկերությունն առջին անգամ իրականացրեց ասֆալտապատման փոքրածավալ նախագիծ, որն էլ հիմք հանդիսացավ ընկերության ստեղծման համար։ Այժմ մենք արտադրում ենք ասֆալտապատման համար  անհրաժեշտ հիմնական նյութերը։ Ասֆատլի արտադրության շարժական գործարանները հնարավորություն են տալիս իրականացնել ասֆալտի արտադրությունը ցանկացած վայրում ՝ խուսափելով երկար տարածությունների տեղափոխությունից և հնարավոր բնապհպանական խնդիրներից։ Ասֆալտի վերամշակումն իրականացվում է գերհզոր ֆրեզավորման մեքենայով, որը համալրված է բոլոր անհրաժեշտ գործառույթներով՝ ապահովելու ամենաբարձր ցուցանիշներն ու որակը։

Բացի մեր արտադրած ասֆլատից և մեր ունեցած նորագույն ասֆալտ փռող տեխնիկայից, մեր աշխատանքի անթերի որակն ապահովում է մեր անձնակազմը։ Ոլորտի առաջատար մասնագետները պատրաստ են իրականացնել վերականգնման, հիմնանորոգման և ասֆալտապատման ցանկացած բարդության աշխատանք՝ լինի գյուղական ճանապարհ, հանրապետական նշանակության մայրուղի, թե թռիչքուղի։

2006թ․-ից ի վեր մենք իրականացրել ենք ճանապարհաշինության այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Զվարթնոց միջազգային օդանավակայանի թռիչքուղու վերականգնումը, Հյուսիս-Հարավ նախագծի առանձին հատվածները, ՀՀ և Վրաստանի՝ Բագրատաշեն սահմանային անցակետի հիմնանորոգման աշխատանքները, և տասնյակ այլ միջին և մեծ ծավալների նախագծեր։