Գործունեություն

Հողային աշխատանքներ Ասֆալտապատման աշխատանքներ Հորատում և պայթեցում Խճի արտադրություն Բետոնե արհեստական կառույցներ

Հողային աշխատանքներ

AAB Construction ընկերությունը հողային աշխատանքներ իրականացնում է 2006թ․-ից։ Յուրաքանչյուր նախագիծ ավելացնում և ընդլայնում է մեր փորձը ոլորտում։ Այսօր մենք կարող ենք վստահաբար նշել․ որ հանդիսանում ենք ոլորտի առաջատարը հայաստանյան շուկայում՝ և՛ տեխնիկական հագեցվածությամբ, և՛ աշխատանքների իրականացման նորարական լուծումներով։ Մենք ունենք հզոր տեխնիկական բազա, որը տարիների ընթացքում անընդհատ համալրվել է՝ այժմ ապահովելով առավելագույն արտադրողականություն և արդյունավետություն։ Մասնագիտացած լինելով նաև հորատման և պայթեցման աշխատանքներում՝ Մենք ապահովում ենք հողային աշխատանքների իրականացման առավելագույն ծավալը ամենասեղմ ժամկետներում։ Տեխնիակական հագեցած բազան, թերևս, չէր լինի այդքան արդյունավետ, եթե վերջինս չունենար տեխնոլոգիական նորարարական լուծումներ։ Օրինակ՝ գրունտային գլդոնները, որոնք հատուկ ներկառուցված GPS համակարգի օգնությամբ ապահովում են հողային աշխատանքների պարբերական մոնիթորինգը՝ ապահովելով կատարյալ արդյունք։ Նույն GPS հաղորդիչներով օժտված են նաև գրեյդերները և բուլդոզերները, որն ապահովում է երաշխավորված արդյունք կատարյալ ցուցանիշներով։ Բարձրակարգ մասնագետներով համալրված անձնակազմի և տեխնիկական հզոր բազայի շնորհիվ ընկերությունը միաժամանակ իրականացնում է տարբեր նախագծեր։ Իսկ լուսային գերհզոր աշտարակները թույլ են տալիս անվտանգ և անխափան աշխատել նաև գիշերային ժամերին։ Այսպիսով՝ մենք կարողանում ենք իրականացնել հողային աշխատանքներ 24/7 սկզբունքով՝ անկախ եղանակային պայմաններից։ Մեր պրոֆեսիոնալ վերաբերմունքի և կատարված աշխատանքի բարձր որակի մասին են վկայում գործընկերների հետ ունեցած մեր երկարատև համագործակցությունը և արդեն իսկ իրականացված նախագծերի քանակը։