Նորություններ

ՏԿԵՆ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ շինհրապարակ

08.05.2023

Տարեսկզբին մեկնարկել ենք Հյուսիս-հարավ միջանցքի 2-րդ տրանշի՝ Աշտարակ֊Թալին մայրուղու 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները։ 

Բազմաթիվ կապալառուների շարքում AAB Construction-ն առաջին հայաստանյան ընկերությունն է, որին վստահվել է Հյուսիս-հարավ միջանցքի կառուցումը։

Շինհրապարակ են այցելել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ տեղում ծանթանալու աշխատանքների ընթացքին։ Այս պահին մեծ արագությամբ ընթանում են հողային աշխատանքներ, հորատում և պայթեցում, բետոնե արհեստական կառույցների իրականացում:

Մ1 (Երևան-Գյումրի-Բավրա) մայրուղու կմ 29+600 մինչև կմ 37+545 հատվածի վերակառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին։